Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fastex-ը սեպտեմբերի 5-ին հյուրընկալել էր Փարիզի Օլիմպիական խաղերի  Հայաստանի հավաքականի մրցանակակիրներին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, Fastex-ը հայ մարզիկներին, հավաքականների գլխավոր մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, ինչպես նաև բժիշկներին պարգևատրել է 300 մլն  ՀՀ դրամին համարժեք 290 000 FTN-ով՝ Օլիմպիական խաղերում բարձր արդյունքի, մեծ աշխատանքի և հայկական սպորտում ունեցած մեծ ավանդի համար։

Այս տարվա Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե։ 206 մասնակից երկրների ցանկում Հայաստանը  մեդալների քանակով զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը։ Ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի։

Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը շնորհավորել է մարզիկներին և ասել․ «Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մենք հայկական սպորտին այս տարի տրամադրել ենք շուրջ 570 մլն ՀՀ դրամին համարժեք FTN։ Օլիմպիական խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիչներին և ֆեդերացիաներին այսօր տրամադրվելու է 290 հազար FTN», - ասել է նա։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․ «Շնորհիվ Fastex-ի աջակցության՝ մենք սպորտի ոլորտում լուրջ քայլերով շարունակում ենք գնալ առաջ։ Վստահ եմ, որ մյուս Օլիմպիական խաղերը որակապես ավելի լավն են լինելու, քանի որ մենք ունենք ռազմավարություն, հստակ մշակված ծրագիր և այնպիսի գործընկեր, ինչպիսինն է  Fastex-ը»։ 

Կողմերը նպատակ ունեն համատեղ ջանքերով խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև աջակցել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։­­

Ֆասթեքսի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։   

Հայերեն

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին