Ռուսաստան

Հարավային Կորեան կընդլայնի ՌԴ և Բելառուս արտահանման համար արգելված ապրանքների ցուցակը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան կընդլայնի ՌԴ և Բելառուս արտահանման համար արգելված ապրանքների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան կընդլայնի այն ապրանքների ցուցակը, որոնց վրա սահմանափակումներ են տարածվում Ռուսաստան և Բելառուս արտահանման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությանը։

«Կառավարությունը կխստացնի պայքարը ռազմավարական նշանակության ապրանքների չարտոնագրված արտահանման և այլ անօրինական դեպքերի դեմ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Արդյունաբերության նախարարության տվյալներով՝ Սեուլը Ռուսաստան և Բելառուս մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ավելացրել է ևս 243 անուն ապրանք, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Դրանց թվում են մետաղահատ հաստոցները, հաստոցաշինության համար բաղադրամասերը, օպտիկական սարքերի համար մասերը և տվիչները։

Բացի այդ, Հարավային Կորեայի կառավարությունն ուղղումներ է մտցրել արգելված ռազմավարական ապրանքների արտահանման խախտումների համար վարչական միջոցների վերաբերյալ որոշման մեջ, որպեսզի խստացվի պատիժն արտահանման արգելքը խախտողների համար:

Նշվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 9-ին։

Այսպիսով, ապրանքների ընդհանուր թիվը, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս սահմանափակվել է, ներկայիս 1159-ից կհասնի 1402-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում