Տնտեսություն

Հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման նվազել է շուրջ 4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայկական ծագման ապրանքների արտահանումն առանց ոսկու արտահանման նվազել է շուրջ 4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կես տարում գրանցվել է ապրանքների արտահանման 2.3 անգամ աճ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում` 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը: 

«2024 թվականի հունվար-հունիսին գրանցել ենք ապրանքների արտահանման աճ 2.3 անգամ, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն, առանց ոսկու արտահանման, նվազել է շուրջ 4 տոկոսով: Ներմուծման աճը կազմել է 86.5 տոկոս, առանց վերաարտահանման ազդեցության ներմուծումը նվազել է 6.7 տոկոսով»,-ասաց Հովհաննիսյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում