ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողների
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 29-ին ընդունել է անհետ կորած զինծառայողների ծնողներ Բելա Գևորգյանին, Թերեզա Չիբուխչյանին, Արմինե Մուրադյանին։ Ծնողները Աննա Հակոբյանին են ներկայացրել իրենց որդիների կենսագրական տվյալներ, կիսվել իրենց հույզերով և ապրումներով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, լսելով ծնողների ներկայացրած պատմությունները՝ վարչապետի տիկինը կիսել է նրանց մտահոգությունները, տոկունություն է մաղթել և հորդորել է վստահել այն տեղեկություններին, որոնք նրանց փոխանցում են պատկան մարմիններն ու պաշտոնյաները։
Կարդացեք հոդվածը` Русский