Նորակառույց մանկապարտեզ՝ Բայանդուր բնակավայրում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում օգոստոսի 28-ին շահագործման հանձնվեց նորակառույց մանկապարտեզ։ Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար և ունենալու է երկու խումբ՝ բոլոր հարմարություններով, ապաստարանով, ընդարձակ ու բարեկարգ բակով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից, 2022 թվականին մեկնարկած 2 փուլով իրականացված այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 273 մլն 801 հազար դրամ, պետություն-համայնք համագործակցությամբ՝ 80 տոկոս ՀՀ կառավարության ներդրմամբ և համայնքի 20 տոկոս մասնակցությամբ:

Նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշեց, որ Ախուրյանում մեծ թափով քաղաքաշինական, ճանապարհաշինական, ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրեր են իրականացվում։ «Միայն 2024 թվականին ներկայացվել է 17 սուբվենցիոն ծրագիր` 31 ենթածրագրով, ընդհանուր 4 մլրդ 469 մլն դրամ գումարի աշխատանքների մասին է խոսքը։ Ընթացքի մեջ են նաև 2023-ից տեղափոխված 6 սուբվենցիոն ծրագրի իրականացվող շինարարական աշխատանքները` ընդհանուր 735 մլն դրամ արժողությամբ։ Գազաֆիկացում, ասֆալտապատում, մանկապարտեզների, ջրագծերի, կոյուղագծերի կառուցում, տարածքների բարեկարգում և այլն, այս բոլոր ծրագրերը պետության հետ համատեղ ու մեր բոլորի աշխատանքի և ձգտումի արդյունքն է»,-կատարվող աշխատանքները ներկայացրեց Շիրակի մարզպետը:

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը ևս շնորհավորեց  բոլորին, վստահեցրեց, որ ՀՀ կառավարության հետ համատեղ համայնքապետարանն անելու է ամեն ինչ, որ բոլոր բնակավայրերի երեխաները նախադպրոցական կրթություն ստանան արժանապատիվ ու հարմարավետ պայմաններում: 

Արմենուհի Մխոյան

Հայերեն Español

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ