Դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

«Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դեսպաններին, մշտական ներկայացուցիչներին և գլխավոր հյուպատոսներին քրտնաջան աշխատանքի և անձնուրաց ծառայության համար։ Ցավոք, ձեր ծառայությունն ընթանում է հիրավի աշխարհաքաղաքական բարդ և երկրի համար ծանրագույն ժամանակաշրջանում, երբ ամենօրյա դիվանագիտական առաքելության իրագործմանը զուգահեռ Հայաստանը ձեռնամուխ է եղել արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետության դիվերսիֆիկացման գործընթացին: Այսօր ոչ միայն Հայաստանն, այլև մեր տարածաշրջանը և միգուցե ողջ աշխարհն է անցնում դժվարին ժամանակների միջով: Գործող աշխարհակարգը փոխվում է բավականին դինամիկ տեմպերով, հաճախ անկանխատեսելի ուղղությամբ, և այս բուռն աշխարհաքաղաքական միջավայրում, երբ ականատես ենք սահմանները հատող ճգնաժամերի, առաջնահերթ խնդիրների հրատապ լուծման գործում զգալի է հատկապես դիվանագիտության դերը, քանի որ դիվանագետների գրանցած հաջողություններն ու, ինչն առավել ցավալի է՝ բացթողումները, զգալի ազդեցություն են ունենում պետության, նրա միջազգային իմիջի, անվտանգային մթնոլորտի վրա:

Հարգելի՛ դեսպաններ,

Մի բան հստակ է՝ յուրաքանչյուր օր դեսպանը և դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է իր առջև ունենա այդ օրվա, շաբաթվա կամ ամսվա նպատակը: Սա կլինի պրոակտիվ դիվանագիտության գրավականը, Հայաստանի Հանրապետության տեսանելիության և արդյունքում դիվանագիտական ոլորտում հաջողության երաշխիքը:

Ուրախ եմ, որ շարունակվում են դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնմանն ուղղված քայլերը: Անկասկած դեսպանատների առկայությունը տարբեր մայրաքաղաքներում էականորեն նպաստում է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը, Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության մեծացմանը»,- նշել է ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ դեսպանների՝ տարբեր հարթակներում համախոհ երկրների գործընկերների հետ սերտ ու փոխշահավետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական հիմնարար սկզբունքների և նպատակների իրագործմանը, գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների նվազեցմանը, խաղաղության ու անվտանգության պահպանմանը:

«Համոզված եմ, որ այսուհետ ևս պատվով կներկայացնեք մեր երկիրը՝ ձեր ավանդն ունենալով միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակության ամրապնդման գործում»,- եզրափակել է նախագահը: 

Հայերեն Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն