Իրավունք

45-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը

1 րոպեի ընթերցում

45-ամյա տղամարդը սպանելու դիտավորությամբ կտրել էր 85-ամյա հորաքրոջ պարանոցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին ժամը 21:08-ին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը պարանոցի կտրած վնասվածքով բուժօգնության է տեղափոխել 85-ամյա կնոջ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ նույն օրը ժամը 20.45-ի սահմաններում Նանսենի փողոցի շենքերից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 85-ամյա կնոջ պարանոցը, սպանելու դիտավորությամբ, դանակով կտրել է եղբոր 45-ամյա որդին:

45-ամյա տղամարդը սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում