Հայաստան

Տափերական-Նոր Կյանք ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Տափերական-Նոր Կյանք ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 24-ին, ժամը 01:41-ին տեղեկություն է ստացել, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք տեղափոխող «GAZ» մակնիշի դիզելային բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրատարից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում