Շուրջ 100 000 տնային տնտեսություն օգտվում է Team-ի ինտերնետից․ 2-րդ եռամսյակի ցուցանիշներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավատարիմ մնալով իր որդեգրած բաց ու հաշվետու քաղաքականությանը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) ներկայացնում է բջջային և ամրակցված կապի 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական և ֆինանսական ցուցանիշները։ Ընկերությունը շարունակում է գրանցել բաժանորդների թվի և եկամտի կայուն աճ։

Շարժական կապ

2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ընկերությունը շարժական կապից ստացել է 4.89 մլրդ դրամ եկամուտ, որը 5.5%-ով կամ 256.6 մլն դրամով ավել է սույն տարվա 1-ին եռամսյակից և գերազանցում է 2023 թ․ 2-րդ եռամսյակի ցուցանիշը 5.0%-ով կամ 234.3 մլն դրամով։

Շարժական կապի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում կազմել է 1,051,679։ 2024 թ.-ի 1-ին եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1.5%-ով կամ 15,391 բաժանորդով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ բաժանորդների թիվն աճել է 8.9%-ով կամ 85,553 բաժանորդով։

Հաստատուն կերպով աճում է շարժական ինտերնետ օգտագործողների թիվը։ 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում այն կազմել է 761,137, ինչը գերազանցում է նախորդ եռամսյակի և 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի ցուցանիշը՝ համապատասխանաբար 3.3%-ով և 13.4%-ով։

Շարժական ինտերնետի ծառայություններից 2024 թ.-ի 2-րդ եռամսյակում ստացվել է 2.54 մլրդ դրամ եկամուտ՝ գերազանցելով նախորդ եռամսյակի ցուցանիշը 13%-ով կամ 292.4 մլն դրամով, իսկ 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11.5% կամ 262.8 մլն դրամ։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ ընկերությանը բաժին է ընկնում ՀՀ շարժական կապի շուկայի բաժանորդների 25.9%-ը։

Ամրակցված կապ

2024 թ.-ի 2-րդ եռամսյակում «Տելեկոմ Արմենիա»-ն ամրակցված կապից ստացել է 3.93 մլրդ դրամ եկամուտ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 5.2%-ով կամ 194.4 մլն դրամով։

Ամրակցված ինտերնետի բաժանորդների թիվը 2024 թ.-ի 2-րդ եռամսյակի դրությամբ 96.9 հազար է, 2023 թ.-ի 2-րդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.3%-ով կամ 3,964 բաժանորդով։

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի արդյունքում «Տելեկոմ Արմենիա»-ին բաժին է ընկնում ամրակցված ինտերնետի շուկայի բաժանորդների 32.3%-ը:

«Մեր ռազմավարական ծրագիրը՝ 25 Գբ/վ թողունակությամբ գերարագ օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը տալիս է իր դրական արդյունքները։ Հազարավոր բաժանորդներ վերամիանում են ֆիքսված ինտերնետի մեր նոր ցանցին, ինչպես նաև կայուն աճում է նոր բաժանորդների թիվը։ Գոհունակության ցուցանիշը այս ցանցի դեպքում շատ բարձր է, և մենք ակնկալում ենք պահանջարկի ավելացում ապագայում։ Այս ցանցը նաև հիմք է հանդիսանալու Հայաստանի ողջ տարածքում ամենաժամանակակից բջջային ծառայությունների գործարկման համար՝ ապահովելով եկամտի կայուն աճ»,- հավելել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 

2024 թ.-ի 2-րդ եռամսյակի տեխնիկատնտեսական ցուցանիշներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումներով՝ շարժական, ամրակցված։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն առաջին տելեկոմ ընկերությունն է, որը Հայաստանում իրականացրել է բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO)՝ դառնալով է՛լ ավելի բաց ու հանրային։ Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Հայերեն English Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA