Հարավային Կորեայի հյուրանոցում հրդեհը զոհերի և վիրավորների պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հարավային Կորեայի Բուչոն քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից 7 մարդ է զոհվել, 12 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությունը։

Հրդեհը բռնկվել է ինը հարկանի հյուրանոցի ութերորդ հարկում, օգոստոսի 22-ի երեկոյան։ Երկու մարդ մահացել է, երբ պատուհանից ցատկել է հրշեջների տրամադրած փչովի ներքնակի վրա։

Զոհերի և վիրավորների մեծ մասի պատճառ է դարձել ծուխը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակի բռնկվել է կարճ միացման հետևանքով։

BBC-ն իր հերթին հաղորդում է, որ չնայած կրակը չի տարածվել ամբողջ շենքում, սակայն այն մեծ վնաս է պատճառել, քանի որ սենյակներում չեն եղել  ջուր ցողող համակարգեր։ Հյուրանոցը կառուցվել է 2003 թվականին, նախքան երկրում օրենքով պարտադիր դարձավ հյուրանոցների համարներում ջուր ցողող համակարգերի առկայությունը։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի պատճառները։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան