Անկախության հռչակագիրն աշխարհի քաղաքական քարտեզում Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքի կյանքի կոչման առաջին քայլն էր. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է. 

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

34 տարի առաջ այս օրը Հայաստանի նորագույն պատմությունը համալրվեց մի իրողությամբ, որը ելակետային էր դառնալու բազմադարյա դադարից հետո մեր պետականության ու պետության վերածննդի համար՝ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը:

Անկախության հռչակագրով ազդարարվեց մի նոր շրջափուլի մեկնարկը, որի տրամաբանական շարունակությունն ու վերջնակետը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած Անկախության հանրաքվեն էր:

Հռչակագիրը սակայն, մեկանգամյա փաստաթուղթ չէ, այլ շատ ավելի բազմաբովանդակ ու խորհրդանշական հենասյուն, որը ուղենիշ էր դառնալու անկախ ու ինքնիշխան պետություն կերտելու մեր ժողովրդի դարավոր իղձերի ու երազանքների իրականացման համար: Հենց սրան է միտված Հռչակագրի ոգին, որը պարփակված չէ նրա 12 հիմնադրույթներով, և դրանով իսկ մեր պետականության համար կարևորագույն այս փաստաթուղթը ավելի կենսունակ է, ճկուն և արդիական:

Անկախության հռչակագիրը աշխարհի քաղաքական քարտեզում Հայաստանի Հանրապետության լինելիության անքակտելի իրավունքի կյանքի կոչման առաջին քայլն էր և միաժամանակ ազատ, ժողովրդավար, իրավական, ու բարեկեցիկ պետություն կառուցելու հանձնառության ամրագրումը:

Սիրելի հայրենակիցներ,

Անկախության հռչակագիրը մեր պետականության վերածննդի խորհրդանիշ և կարևորագույն փաստաթուղթ լինելուց զատ բարձրագույն պատասխանատվություն է բոլորիս համար: Այն մեր երկրի պետական ու հասարակական կյանքի կազմակերպման կարևորագույն ծրագիր է, որը սահմանում է մեր առաջնահերթությունները՝ պետական ինստիտուտների կայացում, օրենքի առաջ բոլորի հավասարություն, բանակի մարտունակության բարձրացում, մրցունակ կրթական համակարգի և տնտեսության ստեղծում, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների ապահովում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ»։

Հայերեն Español Русский 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն