Թալիբները ռուսական բիզնեսին հրավիրել են ներդրումներ կատարել Աֆղանստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմատական «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության տնտեսական հարցերով փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադար Ախունդը ռուս ձեռնարկատերերին հրավիրել է ներդրումներ կատարել Աֆղանստանի տնտեսության մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ «Թալիբան»-ը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն

Երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Աֆղանստանը բազմաթիվ հեռանկարներ ունի առևտրի և ներդրումների համար, և օտարերկրյա ներդրողները պետք է օգտվեն այդ հնարավորություններից։ Աբդուլ Ղանի Բարադար Ախունդը հիշեցրել է, որ երկիրը հարուստ է բնական պաշարներով։

Փոխվարչապետը նաև խոստացել է ամբողջական օգնություն ցուցաբերել հանդիպման մասնակիցներին բոլոր հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ ռուս գործարարները սկսել են հետաքրքրվել ներդրումների խնդրով՝ հատկապես, արդյունաբերության ոլորտում, և ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը իրենց աֆղան գործընկերների հետ։

Հունիսին «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն այցելել էին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում, որտեղ քննարկել են Ռուսաստանի հետ բանկային ոլորտում համագործակցությունը։ Ըստ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովի՝ այդ գործիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար աֆղան գործընկերների կողմից։ Միաժամանակ կան այնպիսիք, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել և օգտագործել այդ հանգամանքը՝ ռուսական նախագծերում ներդրումներ անելու համար։

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան