Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն լայնածավալ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են սկսել՝ ընդլայնելու օդային գործողությունների անցկացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Ռազմաօդային ուժերի զորավարժություններին, որոնք կտևեն մինչև օգոստոսի 23-ը, կմասնակցի շուրջ 200 ինքնաթիռ, այդ թվում՝ հարավկորեական F-15K, FA-50 և KF-16 կործանիչներ, ինչպես նաև ամերիկյան F-16 և A-10 կործանիչներ։

Ինչպես նշում է Yonhap-ը՝ «սա առաջին դեպքն է, երբ դաշնակիցների կործանիչների մի քանի խումբ է մասնակցում շուրջօրյա օդային զորավարժություններին, որոնք անցկացվում են օդում, ցամաքում և ծովում»:

Զորավարժություններն ընդգրկում են վարժանքներ, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի ավիացիայի ներթափանցումը մասնակից երկրների օդային տարածություն, ինչպես նաև վարժանքներ՝ ուղղված հակաօդային պաշտպանության, օդային կալանման և օդային ազդարարման համակարգերի կարողությունների ամրապնդմանը:

Այս զորավարժություններն անցկացվում են ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա ամառային Ulchi Freedom Shield զորավարժությունների շրջանակներում, որոնք սկսվել են օգոստոսի 19-ին և կտևեն մինչև օգոստոսի 29-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում