Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ​​ներկայացուցչությունը բողոք է ներկայացրել Անվտանգության խորհրդին՝ կապված իսրայելական ռազմական ինքնաթիռների կողմից լիբանանյան տարածքների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի ձայնային պատնեշը խախտելու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքը ներկայացվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար, դոկտոր Աբդալլահ Բու Հաբիբի հանձնարարականի հիման վրա:

Բողոքում Լիբանանը դատապարտել է այդ խախտումները, որոնք Լիբանանի ինքնիշխանության և օդային տարածքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի (թողարկված 2006թ.) կոպտագույն խախտում են:

Նշվում է, որ այդ գործողությունները խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք դրույթներ: Դրանք արգելում են կոլեկտիվ պատժի և հոգեբանական ահաբեկման այն բոլոր մեթոդները, որոնք կիրառվում են Իսրայելի կողմից՝ ահաբեկելու և խուճապ տարածելու համար հասարակության առավել խոցելի շերտերի, մասնավորապես՝ երեխաների շրջանում։

Հայերեն English Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից