Թաիլանդի թագավորը նոր վարչապետ է նշանակել
1 րոպեի ընթերցում
![Թաիլանդի թագավորը նոր վարչապետ է նշանակել](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/18/CZwh1sCt6R8M8t7ojTSFxOPQnNY0Dv42Vj55KGNk.webp)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի թագավոր Մահա Ուոթիրալոնգկոն (Ռամա X) պաշտոնապես Փհեթոնգհան Չինավատային նշանակել է Թաիլանդի Թագավորության 31-րդ վարչապետ՝ խորհրդարանական քվեարկության արդյունքների հիման վրա։
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Թաիլանդի թագավորական Royal Government Gazette թերթում հրապարակված հրամանագրից:
Նշվում է, որ Թաիլանդի Սահմանադրության 170-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետ Սեթհի Թհավեսինի հրաժարականի կապակցությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով խորհրդարանի նախագահի ներկայացրած խորհրդարանական քվեարկության արդյունքները, ըստ որի՝ ձայների մեծամասնությամբ ընտրվել է Փհեթհոնգհան Չինավատան, թագավորական հրամանով նա նշանակվում է կառավարության ղեկավար: