Շվեդիայում, Պակիստանում և Ավստրալիայում «Կապիկի ծաղիկ»-ի դեպքեր են գրանցվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի մի քանի երկրներում հայտնաբերվել են mpox (կապիկի ծաղիկ) վիրուսի դեպքեր այն բանից հետո, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի նոր բռնկումը հայտարարեց «արտակարգ իրավիճակ առողջապահության բնագավառում, որը միջազգային նշանակություն ունի»: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Պակիստանի առողջապահության նախարարությունը հաստատել է mpox վիրուսի առնվազն մեկ դեպք Պարսից ծոցի երկրներից մեկից վերադարձած մարդու մոտ։ Իսկ նահանգային իշխանությունները հայտնել են վիրուսի երեք դեպքի մասին։

Վիրուսի նոր ձևը-ը՝ Clade I-ը, որն ավելի արագ է տարածվում սովորական սերտ շփման միջոցով, աշխարհում մտահոգության առիթ է դարձել։

Աշխարհ

ԱՀԿ-ն գլոբալ արտակարգ դրություն է հայտարարել mpox վիրուսի բռնկման պատճառով

Օգոստոսի 15-ին Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտարարել էր Աֆրիկայից դուրս վիրուսի Clade I տեսակի առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Բուժառուն վիրուսով վարակվել է Աֆրիկա ուղևորության ժամանակ։

Իսկ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահության նախարարությունը հայտարարել է mpox-ով հիվանդների թվի կտրուկ աճի մասին։ Վերջին երկու ամիսներին տարածաշրջանում հայտնաբերվել է վարակման 93 նոր դեպք։ Մինչդեռ այս տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է հիվանդության միայն մեկ դեպք։ Առողջության պահպանման վարչության տնօրեն Ջերեմի Մաքանալթին հայտնել է, որ Ավստրալիայում հայտնաբերված շտամը տարբերվում է Աֆրիկայում հայտնաբերվածից։ 

Չինաստանն իր հերթին հայտարարել է, որ առաջիկա վեց ամիսներին կստուգի երկիր մտնող մարդկանց և ապրանքները, որպեսզի հայտնաբերի վիրուսի հնարավոր առկայությունը։ 

Հայաստան

Հայաստանում «Կապիկի ծաղիկ»-ի դեպք չի գրանցվել. Առողջապահության նախարարություն

 

Հայերեն Русский

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026