ՀՀ վարչապետը ֆունդամենտալ է համարել «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի նախագծի շուրջ կատարված աշխատանքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանական GmbH Architects and Engineers ընկերությունն արդեն ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի շուրջ 450 էջանոց նախագծային փաթեթը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ներկայացնելով գլխավոր հատակագծի նախագծային փաթեթը՝ ֆունդամենտալ է համարել կատարված աշխատանքը։
«Ընդհուպ՝ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի և որ շերտի բուսականությունն ինչ գործառույթ պետք է իրականացնի»,-մանրամասնել է Փաշինյանն՝ իր ուրախությունը հայտնելով, որ ի դեմս «Ակադեմիական քաղաք»-ի՝ նման մշակույթ է արմատավորվում հայաստանյան իրականության մեջ։