Ճապոնիայի վարչապետը սեպտեմբերին հրաժարական կտա՝ իր կուսակցության հետ կապված ֆինանսական սկանդալի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ սեպտեմբերին չի առաջադրի իր թեկնածությունն իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում։ Դա նշանակում է, որ նա կհեռանա՝ երեք տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։ 

«Որպես առաջին քայլ՝ ցույց տալու հանրությանը, որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը փոխվել է, ես որոշել եմ չմասնակցել նախագահի ընտրություններին», - ասել է Կիսիդան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա չի ասել, թե ում է տեսնում կուսակցության հաջորդ նախագահի և երկրի վարչապետի պաշտոնում։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ճապոնիայում իշխում է 1955 թվականին հիմնադրումից ի վեր, վերջին ամիսներին ներգրավված է եղել քաղաքական լուրջ սկանդալում։ Կուսակցության երկու ամենաազդեցիկ խմբակցություններին մեղադրել են նրանում, որ նրանք, ինչպես հարկն է, չեն հայտարարագրել իրենց եկամուտներն ու ծախսերը և միլիոնավոր դոլարի քաղաքական հանգանակությունների մասին սխալ հաշվետվություն են ներկայացրել։ Այս ամենի պատճառով կառավարության վարկանիշն իջել է՝ հասնելով 20 %-ի։ Մի քանի նախարարներ, փոխնախարարներ և կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական են տվել։ Նրանք բոլորը եղել են կուսակցության այն խմբակցությունից, որը գլխավորում էր սպանված նախկին վարչապետ Սինձո Աբեն։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան