100+ ուղեգիր դեպի Եգիպտոս՝ Team-ի հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարացրու ամառը Team-ի հետ․ ընկերությունը հայտարարում է նոր ակցիա, որի շրջանակում կարող եք ձերք բերել նորագույն Honor 200 Lite սմարթֆոն և մասնակցել դեպի Եգիպտոս 100-ից ավելի ուղեգրերի խաղարկությանը։ Բացի այս, բոլոր գնորդները կստանան գեղեցիկ ուսապարկ և TeamTok կանխավճարային փաթեթ։

Ակցիայի ընթացքում Honor 200 Lite սմարթֆոնը հասանելի է 114,900 դրամով կամ ապառիկով՝ սկսած ամսական 2,400 դրամից։ 

Honor 200 Lite  հեռախոսը գնելիս տրամադրվելու են SIM քարտեր, որոնք պետք է ակտիվացվեն խաղարկությանը մասնակցելու համար։ Վերջինս տեղի է ունենալու ամեն երեքշաբթի՝ նախորդ ժամանակահատվածի գնորդների միջև։

Առաջին խաղարկությունը տեղի կունենա օգոստոսի 20-ին։ Հաղթող հեռախոսահամարներն ընտրվելու են պատահական թվերի գեներատորի միջոցով, իսկ խաղարկության օրվա և տեղի մասին բոլոր մասնակիցները տեղեկանալու են SMS հաղորդագրությամբ: 

Ուղեգիրը ներառում է դեպի Եգիպտոս և հետադարձ ուղղություններով ավիատոմս և հիշարժան հանգիստ 5* հյուրանոցում։ 

Ակցիան գործում է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս