Մեծ Բրիտանիայում հաղորդել են, որ Եմենի ափերի մոտ նավ է գրոհի ենթակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին առընթեր ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաղորդել է, որ Եմենի Հոդեյդա նավահանգստի ափերի մոտ նավի վրա հարձակում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ վարչությունը հաղորդել էր Հոդեյդա քաղաքից 116,6 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք նավի վրա հարձակման մասին:

«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Եմենի Հոդեյդայից 97 ծովային մղոն (շուրջ 180 կիլոմետր) դեպի հյուսիս-արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին», - ասվում է վարչության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հավելել են, որ միջադեպը որակվում է որպես հարձակում, իշխանությունները հետաքննություն են անցկացնում: UKMTO-ն նավերին խորհուրդ է տվել զգուշությամբ անցնել այս շրջանը և հայտնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի եմենյան ափերի մեծ մասը, հոկտեմբերի 7-ին Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր աջակցություն է հայտնել Պաղեստինին և նշել, որ կհարվածի Իսրայելի հետ կապված ցանկացած նավի: Գրոհների պատճառով առանձին ընկերություններ դադարեցրել են փոխադրումները Կարմիր ծովով: ԱՄՆ-ն և Բրիտանիան կոալիցիա են ստեղծել հութիների գրոհներին հակահարված տալու համար։ 

Հայերեն Français Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել