Փարիզ-2024. Ծանրորդները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի 17-րդ թաղամասում` Հայկական բարեգործական ընդհանուր միության մասնաշենքում գործող Հայաստանի տանը, հյուրընկալվել էին Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ծանրորդները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` երկրպագուների հետ վերջին հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ՕԽ նորընծա արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը, ներկաներին ողջունելով, շնորհակալություն հայտնեց մեծ աջակցության համար:

Հայաստանի ընտրանու նախկին անդամ, այժմ Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը Փարիզի ծանրամարտի դահլիճում ներկա հայ երկրպագուների մեծ թիվը համեմատեց Երևանում կայացած ծանրամարտի ԵԱ-ի բուռն մթնոլորտի հետ: 

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը առանձնակի ընդգծեց, որ Փարիզ Օլիմպիական խաղերն անցել են հարազատության մթնոլորտում:

«Մեզ համար դուք բոլորդ այստեղ Ազնավուրներ էիք, Հայաստանը ներկայացնող Ազնավուրներ: Շնորհակալ ենք մեծ աջակցության համար»,- ասաց Ալավերդյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը առանձնակի ընդգծեց Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցության կարևորությունը:

«Հայաստանի տանն առաջին անգամ հայ երկրպագուն հնարավորություն է ունեցել մրցման հաջորդ իսկ օրը հանդիպել մարզիկների, մարզիչների հետ: Նախաձեռնությունը հաջողված է: Շնորհակալություն ՀԲԸՄ-ին շենքը տրամադրելու համար, շնորհակալություն նախաձեռնության հովանավորներին` Fastex-ին, Unibank-ին, Ucom ընկերությանը»,- նշեց Գիլոյանը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճեց 4 մեդալ` երեք արծաթե և մեկ բրոնզե: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ դարձան Արթուր Դավթյանը, Արթուր Ալեքսանյանը, Վարազդատ Լալայանը, իսկ բրոնզ նվաճեց Մալխաս Ամոյանը: 

Վարվառա Հայրապետյան 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում