Փարիզ-2024. Փորձելու եմ Լոս Անջելեսում ոսկուն հասնել. Գարիկ Կարապետյան

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ծանրորդ Գարիկ Կարապետյանն ամփոփել է Փարիզի Օլիմպիական խաղերում իր գրանցած արդյունքները:

«Գրանցածս արդյունքներից գոհ չեմ: Կարող էի ավելին անել: Մարզումների ընթացքում բարձրացրած քաշերս այստեղ բարձրացնելու դեպքում երրորդը չէ, երկրորդն էլ կարող էի լինել: Այստեղ չստացվեց, բայց հույսս չեմ կորցնում: Պայքարելու եմ` ավելիին հասնելու համար: Չստացվեց Փարիզում, փորձելու եմ Լոս Անջելեսում ոսկուն հասնել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանը: Վերջինիս խոսքով` իր առաջին Օլիմպիական խաղերում լարվածությունը մեծ չի եղել:

«Օլիմպիական խաղերը իմ ունեցած նախորդ մրցաշարերից շատ է տարբերվում: Այն իսկապես առանձնահատուկ մրցաշար է»,-ասաց ծանրորդը:

Փարիզի «Հյուսիսային Արենա»-ում կայացած ծանրամարտի 102 կգ քաշային ծանրորդների պայքարում` պոկում վարժությունում, Կարապետյանը մեկնարկում հաջող բարձրացրեց 180 կգ և հաջորդիվ երկու փորձից հետո գլխավերևում պահեց 186 կգ: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց միայն 212 կգ: Նա երկու փորձից գլխավերևում չպահեց 218 կգ: Երկամարտի 398 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը Օլիմպիական խաղերում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Русский

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը