Սպորտ

Փարիզ-2024. ԱՄՆ բասկետբոլի թիմը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ՕԽ հաղթող

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. ԱՄՆ բասկետբոլի թիմը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ՕԽ հաղթող

ՓԱՐԻԶ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի հաղթողը ԱՄՆ թիմն է, որը ՕԽ չեմպիոնի տիտղոսը նվաճում է 5-րդ անգամ անընդմեջ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԱՄՆ բասկետբոլի օլիմպիական թիմը շարունակում է անպարտելի մնալ Օլիմպիական խաղերում: Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց եզրափակիչում ԱՄՆ-ն մրցեց Ֆրանսիայի հետ: 

ԱՄՆ ընտրանին առավելության հասավ 98:87 հաշվով և 5-րդ անգամ անընդմեջ նվաճեց Օլիմպիական խաղերի ոսկին: 

Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի բրոնզե մեդալները նվաճեցին Սերբիայի ընտրանու անդամները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում