Սպորտ

Փարիզ-2024. Ըմբիշ Վազգեն Թևանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

1 րոպեի ընթերցում

65kg FS - Vazgen TEVANYAN (ARM)
65kg FS - Vazgen TEVANYAN (ARM)

ՓԱՐԻԶ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Վազգեն Թևանյանը Փարիզ-2024-ում պարտվեց քառորդ եզրափակիչում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում ընթացող 65 կգ ազատ ոճային ըմբիշների պայքարում Վազգեն Թևանյանը երկրորդ գոտեմարտում պարտություն կրեց: Քառորդ եզրափակիչում Թևանյանը մրցեց մոնղոլ Տուլգա Տումուրի հետ ու զիջեց 7:5 հաշվով: Հայ ըմբիշը իրավունք կստանա շարունակելու պայքարը, եթե մոնղոլ մարզիկը դուրս գա եզրափակիչ: 

Մեկնարկային գոտեմարտում Վազգեն Թևանյանը գերազանցել էր վրացի Գոդերձի Ձեբիաշվիլիին: 

 Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալի էր դարձել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և բրոնզ էր նվաճել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի իր երկրորդ մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` դառնալով Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր:

 

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում