Սպորտ

Փարիզ-2024. Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց ՕԽ-ում

1 րոպեի ընթերցում

Vazgen Tevanyan

File name: 2024.05.28_17.08.24.22.JPG
Vazgen Tevanyan File name: 2024.05.28_17.08.24.22.JPG

ՓԱՐԻԶ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբիշ Վազգեն Թևանյանը առաջին հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած 65 կգ քաշային ըմբիշների պայքարում` 1/8 եզրափակիչում, Վազգեն Թևանյանի մեկնարկային մրցակիցը վրացի Գոդերձի Ձեբիաշվիլին էր: Թևանյանին հաջողվեց առավելության հասնել  մեծ առավելությամբ` 11:0 հաշվով:

 Ավելի վաղ Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալի էր դարձել 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը և բրոնզ էր նվաճել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի իր երկրորդ մեդալը նվաճել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանը` դառնալով Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում