Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանի հավաքականից օգոստոսի 10-ին մեդալային պայքարը կսկսեն երեք մարզիկներ

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Հայաստանի հավաքականից օգոստոսի 10-ին մեդալային պայքարը կսկսեն երեք մարզիկներ

ՓԱՐԻԶ,  10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր առաջ` օգոստոսի 10-ին, Հայաստանի օլիմպիական հավաքականից պայքարի մեջ կմտնեն երեք մարզիկներ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Երևանի ժամանակով 13:30-ին մրցելույթները կսկսեն 102 կգ քաշային ծանրորդները` այդ թվում և Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը:

Ազատ ոճային ըմբիշներից վերջին պայքարը սկսում է 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Նրա գոտեմարտը կլինի մրցահերթում երրորդը, իսկ մրցահերթը կմեկնարկի 13:00-ից:

Երեկոյան` Երևանի ժամանակով 22:30-ից, մեդալային պայքարի կսկսեն գերծանր քաշային ծանրորդները` նրանց շարքում են նաև Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը և Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը: 

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում