Սպորտ

Փարիզ-2024. Մարզիչներն ու ըմբիշները չեն թերացել. Արմեն Բաբալարյան

2 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Մարզիչներն ու ըմբիշները չեն թերացել. Արմեն Բաբալարյան

ՓԱՐԻԶ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Հայաստանի օլիմպիական հավաքականի երեք ըմբիշների մասնակցությունն Օլիմպիական խաղերին:

«Ես մեր մարզիկների ելույթները համարում եմ բավարար: Մեդալներ ունենք: Տեսանք, թե ինչպիսի դժվար ճանապարհ անցավ Արթուր Ալեքսանյանը: Եվ դեռ հարց է, թե ով է հաղթել եզրափակչում: Թիմի բոլոր անդամները պատրաստ էին մտնել եզրափակիչ: Բոլորը տեսան Սլավիկ Գալստյանի գոտեմարտը, որ մրցավարները հաղթանակը չտվեցին նրան: Մենք դեռ քննարկում ենք Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի հետ կապված, թե ինչ քայլեր պետք է կատարենք: Մրցավարները նույն դիրքում մեկին տալիս են այլ միավոր, մեկ ուրիշին՝ այլ միավոր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բաբալարյանը: 

Վերջինիս խոսքով` հավաքականի անդամները պատրաստ էին Օլիմպիական խաղերում մեդալային պայքարին: 

«Ե՛վ մարզիչները, և՛ ըմբիշները չեն թերացել: Տղաներն իրենց հնարավորությունների սահմաններում պատրաստ են եղել: Բայց միայն մենք չէ, որ պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին, բոլորն էլ անցնում են այդ նախապատրաստական փուլը»,-առանձնացրեց նա: 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երեք մասնակիցներից երկուսը դարձել են ՕԽ մեդալակիր: Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջեց Իրանը ներկայացնող մարզիկին ու դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում գերազանցեց Ուզբեկստանի մասնակցին: Սլավիկ Գալստյանն էլ բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց Կուբայից Լուիս Սանչեսին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում