Սպորտ

Փարիզ-2024. Փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել. Մալխաս Ամոյան

2 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել. Մալխաս Ամոյան

ՓԱՐԻԶ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի նորընծա բրոնզե մեդալակիր, ըմբիշ Մալխաս Ամոյանը մեծ նպատակներ ունի հաջորդ` 2028 թվականի Օլիմպիական խաղերի հետ կապված:

«Բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական խաղերի հաղթող: Այստեղ էի եկել ոսկե մեդալ նվաճելու համար, սակայն բավարարվեցի բրոնզե մեդալով: Փառք Աստծո, որ կարողացա բրոնզե մեդալ նվաճել Հայաստանի համար: Փորձելու եմ մյուս Օլիմպիական խաղերին մեդալի գույնը փոխել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ամոյանը:  

Վերջնիս անկեղծացավ` դեռևս չի դիտել կիսաեզրափակիչ գոտեմարտը, որտեղ պարտվեց, և դեռևս ժամանակի կարիք ունի հստակ առաջ շարժվելու համար:

«Օլիմպիական խաղերն իմ պատկերացրածի պես չէին: Ես մտածում էի, որ լարվածությունն առավել մեծ կլինի, սակայն այդպես չէր: Փորձում էի այստեղ կատարվող ամեն ինչին թեթև նայել: Կարծես, սպորտային տոնի մասնակից լինեի»,-ասաց նա:

Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ամոյանի մրցակիցը Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանն էր: Ամոյանին հաջողվեց առավելության հասնել 6:5 հաշվով և դառնալ Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում