Փարիզ-2024. Վազորդ Երվանդ Մկրտչյանը խոստանում է ավելիին ձգտել, քան Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքն է

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանն Օլիմպիական խաղերից հետո ձգտելու է առավելագույն բարձր արդյունքների:

«Արել եմ ամեն հնարավոր բան, որ կարողանամ ավելի լավ մասնակցել: Իմ կարծիքով` մասնակցությունս Օլիմպիական խաղերին Հայաստանի ռեկորդ գրանցելով արդեն իսկ լավ է: Իհարկե, մեծ էր ցանկությունս, որ մասնակցեի եզրափակիչ մրցավազքին, որն իմ միակ նպատակն էր Օլիմպիական խաղերում: Բայց բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ: Մյուս մրցաշարերին առավել բարձր արդյունքների եմ ձգտելու»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` Հայաստանում առկա միակ վազքուղյակը, որը Արտաշատ քաղաքում է, դրական ազդեցություն կունենա մարզաձևի զարգացման վրա, սակայն աթլետիկային հարկավոր են ենթակառուցվածքներ նաև մայրաքաղաք Երևանում և երկրի առավել մեծաքանակ բնակչություն ունեցող քաղաքներում:

Վազորդ Երվանդ Մկրտչյանը Փարիզ-2024-ում ունեցավ երկու մեկնարկ: 800 մետր վազքի որակավորման փուլում նա մրցատարածությունը հաղթահարեց 1:49.91 արդյունքով, ինչը Հայաստանի ռեկորդ է:  Իսկ ահա սփոփիչ մրցավազքում Երվանդ Մկրտչյանը տարածությունն անցավ 1:50.07 արդյունքով:  Փարիզ-2024-ը Երվանդ Մկրտչյանի առաջին Օլիմպիական խաղերն էին: 

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Español Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում