Սպորտ

Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

ՓԱՐԻԶ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային ըմբիշ Սլավիկ Գալստյանը զիջեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Կուբան ներկայացնող Լուիս Սանչեսի հետ: Կուբացին առավելության հասավ 7:0 հաշվով:

Ավելի վաղ` Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզ էր նվաճել Մալխաս Ամոյանը: Իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել էր հենացատկի վարժության արծաթե մեդալակիր:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում