Սպորտ

Փարիզ-2024. Աթլետ Երվանդ Մկրտչյանը սփոփիչ մրցավազքում 28-րդն է

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Աթլետ Երվանդ Մկրտչյանը սփոփիչ մրցավազքում 28-րդն է

ՓԱՐԻԶ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, աթլետ Երվանդ Մկրտչյանը մասնակցեց ՕԽ 800 մետր վազքի սփոփիչ մրցավազքին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Stade de France» մարզադաշտում կայացած 800 մետր սփոփիչ մրցավազքում Երվանդ Մկրտչյանը տարածությունը հաղթահարեց 1:50.07 արդյունքով: 

Նա 32 մարզիկիների պայքարում զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը: Նախօրեին Մկրտչյանը որակավորման փուլում նույն 800 մետր տարածությունը հաղթահարել էր 1:49.91 արդյունքով, ինչը Հայաստանի ռեկորդ է:

Աթլետ Երվանդ Մկրտչյանն ավարտեց ելույթներն իր առաջին Օլիմպիական խաղերում:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում