Սպորտ

Փարիզ-2024. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց քառորդ եզրափակչում

1 րոպեի ընթերցում

Արսեն Հարությունյան
Արսեն Հարությունյան

ՓԱՐԻԶ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանը մրցեց Ուզբեկստանից Գուլոմջոն Աբդուլաևի հետ:

Հայ ըմբիշը զիջեց 12:5 հաշվով:

Հարությունյանը իրավունք կստանա շարունակել պայքարը, եթե ուզբեկ մարզիկը հասնի եզրափակիչ: Մեկնարկային գոտեմարտում Հարությունյանը 13:3 հաշվով առավելության էր հասել Մեքսիկան ներկայացնող մարզիկի նկատմամբ:

Ավելի վաղ` Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզ էր նվաճել Մալխաս Ամոյանը:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում