Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում սահմանամերձ համայնքների բնակչությանը. Դըկոտինյի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ կատարած այցին, կարծիք է հայտնել, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում համայնքի մեկուսացված և խոցելի բնակչությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեսպան Դըկոտինյին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունն Ադրբեջանի հետ ռազմական շփման գծում։
Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը»,-իր գրառման մեջ ընդգծել է դեսպանը՝ շեշտելով, որ ԵՄ առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ այդ բնակչությունը մոռացված չէ աշխարհի կողմից։
🇦🇲-ում 🇪🇺 դիտորդական առաքելությունը շարունակում է իր պարեկությունը 🇦🇿-ի հետ ռազմական շփման գծում
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 8, 2024
➡️Եվրոպացի դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում այս մեկուսացված և խոցելի բնակչությանը
➡️Առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի,որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից https://t.co/dxqMrvMLpl