ՓԱՐԻԶ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած ազատ ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակչում Արսեն Հարությունյանն առաջինն ուժերը չափեց Մեքսիկան ներկայացնող Ռոման Բրավոյի հետ:
Հարությունյանը հաղթանակի հասավ 13:3 հաշվով:
Ավելի վաղ` Հայաստանի ըմբշամարտի հավաքականից Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզ էր նվաճել Մալխաս Ամոյանը:
Վարվառա Հայրապետյան