Սպորտ

Փարիզ-2024. Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ. Սարավի

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ. Սարավի

ՓԱՐԻԶ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային կարգում հանդես եկող իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին եզրափակիչ գոտեմարտից  հետո խոսել է իր մրցակցի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին:

«Այս հաղթանակն այնքան քաղցր է ինձ համար: Վերջապես կարողացա հաղթել նրան՝ երեք պարտություններից հետո: Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, նա իսկական պրոֆեսիոնալ է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սարավին: 

Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչից հետո Արթուր Ալեքսանյանը չներկայացավ մամլո ասուլիսին:

Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Իրանից Մոհամադհադի Սարավիի հետ: Հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում զիջեց 4:1 հաշվով:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում