Տնտեսություն

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի 75 միլիոն եվրոյի վարկ

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին կտրամադրվի 75 մլն եվրոյի վարկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

«Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքների ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նա նշեց, որ նշված բաղադրիչների ներքո սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները․ հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը, կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը՝ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում