Սպորտ

Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում է

ՓԱՐԻԶ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Սլավիկ Գալստյանը երկրորդ հաղթանակը տոնեց 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում Գալստյանը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլայի հետ:

 Հայ ըմբիշը հաղթեց 3:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Գալստյանը կիսաեզրափակչի գոտեմարտը կանցկացնի օգոստոսի 7-ին։ Երեկոյան գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 20։15-ից սկսած։ 

Ավելի վաղ 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչի առաջին գոտեմարտում Սլավիկ Գալստյանի մրցակիցն Էկվադորից Անդրես Մոնտանոն էր: Գալստյանը գերազանցել էր մրցակցին 3:2 հաշվով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում