Սպորտ

Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց ՕԽ-ում

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց ՕԽ-ում

ՓԱՐԻԶ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 67 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Սլավիկ Գալստյանը մեկնարկեց 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի առաջին գոտեմարտում Սլավիկ Գալստյանի մրցակիցն Էկվադորից Անդրես Մոնտանոն էր:

Գալստյանը գերազանցեց մրցակցին 3:2 հաշվով:

Հայաստանի օլիմպիական հավաքականից ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը օգոստոսի 7-ին կպայքարեն ՕԽ մեդալների համար: Արթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակչում Իրանից Մոհամմադհադի Սարավին է, իսկ Մալխաս Ամոյանը Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ կպայքարի բրոնզե մեդալի համար։

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում