Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական է նշանակվել Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսն այն բանից հետո, երբ վարչապետ Շեյխ Հասինան ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և հեռացել երկրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Յունուսին այդ պաշտոնին նշանակել է Բանգլադեշի նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինը ցույցերի ուսանող առաջնորդների և ռազմական երեք ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։ 

84-ամյա Յունուսը և նրա Grameen Bank միկրոֆինանսական կազմակերպությունը Նոբելյան խաղաղության մրցանակի են արժանացել 2006 թվականին Բանգլադեշի աղքատ խավերին 100 դոլարից փոքր չափով փոքր վարկեր տրամադրելու միջոցով միլիոնավոր մարդկանց չքավորությունից դուրս բերելու համար։

Յունուսն այժմ բժշկական միջամտության համար գտնվում է Փարիզում և շուտով կվերադառնա Դաքա։

Օգոստոսի 6-ին Բանգլադեշի նախագահը ցրել էր խորհրդարանը՝ ճանապարհ հարթելով ժամանակավոր կառավարության և նոր ընտրությունների համար։ 

Աշխարհ

Բանգլադեշի խորհրդարանը ցրվել է

Բացի այդ, տնային կալանքից ազատվել է Բանգլադեշի ընդդիմադիր Ազգայնական կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Բեգում Խալեդա Զիան։

Հուլիսից Բանգլադեշում շարունակվող ցույցերի ընթացքում, ըստ AFP-ի հաշվարկների, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը։

Աշխարհ

Բանգլադեշում անկարգությունների զոհերի թիվը հասել է 109-ի

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան