Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար

1 րոպեի ընթերցում

Մալխաս Ամոյան

ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը իր առաջին իսկ Օլիմպիական խաղերում դուրս չեկավ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Champ-de-Mars Arena»-ում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց Ճապոնիան ներկայացնող Նաո Կուսակայի հետ: Ամոյանը զիջեց 3:1 հաշվով և գոտեմարտ կանցկացնի բրոնզե մեդալի համար:

Ավելի վաղ` նախորդ երկու գոտեմարտերում Ամոյանը հաջորդաբար գերազանցել էր Ֆինլանդիայի և Իրանի ներկայացուցիչներին: 77 կգ քաշային կարգի երրորդ տեղի համար գոտեմարտերը կկայանան օգոստոսի 7-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:15-ին:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում