Սպորտ

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ՕԽ կիսաեզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ՕԽ կիսաեզրափակիչ

ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդ հաղթանակը տոնեց Փարիզ-2024-ում:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցեց ուզբեկ Ռուստամ Ասսակալովի հետ և համառ պայքարից հետո հաղթանակ տոնեց 9:5 հաշվով:

Մեկնարկային գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունին` 9:0 հաշվով: Ըմբշամարտի մրցաշարի  կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում