Սպորտ

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է

ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ընտրանու անդամ, ըմբիշ Մալխաս Ամոյանը շարունակում է հաջող գոտեմարտերը Փարիզի Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում Մալխաս Ամոյանի մրցակիցը Իրանից Ամին Կավիյանինեջադ էր:

Ամոյանը հաղթանակ տոնեց 3:0 հաշվով:

Առաջին գոտեմարտում Ամոյանը գերազանցել էր Ֆինլանդիայից Կունարի Սարկինենին` 8:0 հաշվով:

Ըմբշամարտի մրցաշարի  կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում