ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Ամոյանը մրցեց Ֆինլանդիայից Կունարի Սարկինենի հետ:
Հայաստանը ներկայացնող ըմբիշը գերազանցեց 8:0 հաշվով:
Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:
Վարվառա Հայրապետյան