Փարիզ-2024. Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում. Արթուր Դավթյան

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր մեդալային ելույթը։

«Իսկապես դժվար ստացվեց, քանի որ որակավորման փուլում ցատկս վատն էր: Նույնիսկ հարց էր առաջացել, թե կմտնեմ արդյոք եզրափակիչ: Մի կերպ այդ օրն անցկացրեցինք: Սպասում էի երկար: Կարող էի  երկու ցատկս էլ ավելի լավ կատարեի: Գնահատականների տարբերությունը շատ քիչ է առաջին տեղի հետ համեմատ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:

ՕԽ արծաթե մեդալակրի խոսքով` ինքն այդքան էլ ուրախ չէ արծաթի համար, քանի որ Փարիզ էր եկել ոսկե մեդալի հետևից: 

«Հպարտ եմ, որ կարողացա Հայաստանի պատիվը բարձր պահել մարմնամարզությունում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նպատակս մեդալն էր, իսկ այդտեղ ես տեսնում էի այդ հնարավորությունը՝ չեմպիոն դառնալու: Այդ է պատճառը, որ ուրախությունս ամբողջական չէ: Գուցե հաջորդ Օլիմպիական խաղերին ոսկե մեդալ լինի»,- առանձնացրեց նա:

Դավթյանը հաջողություն մաղթեց Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս անդամներին, ովքեր դեռևս նոր են սկսում պայքարը Փարիզ-2024-ում:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966 միավոր և նվաճեց արծաթե մեդալ: Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է: Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է: 

Հայերեն

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև