Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը 6-րդն է

1 րոպեի ընթերցում

Վահագն Դավթյան
Վահագն Դավթյան

ՓԱՐԻԶ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերում 6-րդն է:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում առաջինը պայքարի մեջ մտան օղակների վարժության մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը վաստակեց 14.866 միավոր և գրավեց 6-րդ տեղը:

Օղակների վարժության չեմպիոն դարձավ Չինաստանից Լյու Յանգը (15.300 միավոր), ով նաև Տոկիոյի ՕԽ-ի ոսկե մեդալակիր է: Երկրորդը կրկին Չինաստանից Ցու Յինգյուանն է (15.233 միավոր), իսկ եռյակի վերջում հույն Էլեֆտերիուս Պետրունիասն է (15.100): 

Քիչ ուշ` Երևանի ժամանակով 18:24-ին, պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը (հենացատկ): 

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Մինչ այս Հայաստանի ընտրանու կազմում հանդես են եկել մի քանի մարզիկներ: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը չեն հաղթահարել որակավորման փուլը: Մեկ հաղթանակից հետո ¼ եզրափակիչում պարտություն է կրել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

 

 

Վարվառա Հայրապետյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում