Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները սկսում են պայքարը եզրափակիչներում

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Մարմնամարզիկները սկսում են պայքարը եզրափակիչներում

ՓԱՐԻԶ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի երկու ներկայացուցիչ` Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, կսկսեն պայքարը մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի «Bercy Arena»-ում կայանալիք եզրափակիչներում առաջինը պայքարի մեջ են մտնելու օղակների վարժության մասնակիցները` այդ թվում և Վահագն Դավթյանը: Մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:

Ավելի ուշ` Երևանի ժամանակով 18:24-ին, նորից օլիմպիական մեդալների համար պայքարի դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:  

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Մինչ այս Հայաստանի ընտրանու կազմում հանդես են եկել մի քանի մարզիկներ: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը չեն հաղթահարել որակավորման փուլը: Մեկ հաղթանակից հետո` ¼ եզրափակիչում պարտություն է կրել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը:

 

Վարվառա Հայրապետյան 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում