Փարիզ-2024. Չալոյանը պայքարեց մինչև վերջ. Կարեն Աղամալյան

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ամփոփել է Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանի ելույթները:  

«Ցավոք, ստացվեց այնպես, որ Դավիթը դուրս մնաց նաև բրոնզե մեդալի համար պայքարից: Թեպետ, նա պատրաստ էր: Առաջին մենամարտի մեկնարկը հաջող չէր, սակայն Չալոյանն իր արագության հաշվին կարողացավ հաղթանակի հասնել: Երկրորդ մենամարտում հաղթանակ կորզել չհաջողվեց: Չալոյանը պայքար մղեց մինչև վերջ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:  

Վերջինիս խոսքով` Չալոյանի հաղթաթուղթը ոտքերի արագությունն է, իսկ այս անգամ զգացնել տվեց դեռևս ամիսներ առաջ ստացած վնասվածքը: 

«Բռնցքամարտում փոքր սխալներ չեն լինում, մեկ սխալից ծնվում են մեծերը: Ես Դավիթից դժգոհ չեմ»,-ասաց մասնագետը: 

Ըստ Աղամալյանի՝ Օլիմպիական խաղերում մթնոլորտն այլ է, և լինում է այնպես, որ աշխարհի և օլիմպիական չեմպիոններից շատերն արդեն իսկ լքել են պայքարը:  

«Մրցակցությունը գերծանր քաշային կարգում հավասար էր: Աշխարհի և օլիմպիական չեմպիոնների մենամարտերն այդքան էլ տպավորիչ չեն: Ոչ միայն այս քաշային կարգում, այլ նաև մյուս քաշերում ֆավորիտների հիմնական մասը դուրս է մնացել հետագա պայքարից»,-առանձնացրեց նա:

Հայաստանի օլիմպիական հավաքականի  անդամ Դավիթ Չալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի գործող չեմպիոնին: Փարիզի հյուսիսային արենայում կայացած քառորդ եզրափակիչ մենամարտում Չալոյանն ուժերը չափեց Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆայի հետ:  Չալոյանը զիջեց 5:0 հաշվով: Առաջին մենամարտում Չալոյանը հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսին:

Վարվառա Հայրապետյան 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում