Փարիզ-2024. Մենք վատ չենք մասնակցելու Օլիմպիական խաղերին. Փաշիկ Ալավերդյան

2 րոպեի ընթերցում

ՓԱՐԻԶ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը վստահեցնում է, որ Հայաստանի օլիմպիական հավաքականում ընդգրկված ծանրորդների նախապատրաստական փուլն ընթանում է ըստ պլանավորածի:

«Հուլիսի 25-ից մենք Փարիզի Օլիմպիական ավանում ենք: Այստեղ ամեն ինչ արված է, որպեսզի մարզիկները կարողանան բարձր մակարդակով մասնակցել: Միայն թե եղանակի հետ «պայմանավորվածություն չկար»: Առաջին օրերին ցուրտ էր, և անձրև էր գալիս, սակայն այս օրերին արդեն եղանակն էլ կարգավորվել է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Ալավերդյանը կարծիք հայտնեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերը հրաշալի են կազմակերպված։ 

«Տղաների մարզումները շարունակվում են, ինչպես որ Երևանում է եղել: Պետք միայն սպասել: Խնդիրների չենք բախվել, ամեն ինչ իր հունով ընթանում է»,-առանձնացրեց նա։ 

Ալավերդյանն, ով եղել է 6 Օլիմպիական խաղերում, առավել տպավորիչ համարում է Պեկինի ամառային Օլիմպիական խաղերը:

«Ուզում եմ ամբողջ հայ ազգին հուսադրել` մենք վատ չենք մասնակցելու Օլիմպիական խաղերին»,-ասաց նա:

Ծանրորդները պայքարն Օլիմպիական խաղերում սկսեն օգոստոսի 9-ից: 

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել է 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: 

Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Español Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում