Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին
1 րոպեի ընթերցում
![Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/30/73bHscC24QDCaRSrmgEYrnOjIildHphdh2TyJ8Rw.webp)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակն այս տարվա հունվարի 2-ից հետո առաջին անգամ հարվածել է Բեյրութին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է РИА Новости-ն:
Միջազգային լրատվամիջոցները, հիմնվելով հավաստի աղբյուրին, հայտնում են, որ հարվածը հասցվել է քաղաքի հարավային արվարձաններին:
Նշվում է, որ հասցված հարվածի թիրախը եղել է «Հըզբոլահ»-ի բարձրաստիճան հրամանատարը, որը պատասխանատու է Իսրայելի քաղաքացիների սպանության համար: