Աշխարհ

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրում հեղաշրջում կատարելու փորձի մասին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է երկրում հեղաշրջում կատարելու փորձի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ծայրահեղականները կրկին պետական հեղաշրջում են նախապատրաստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտնել է ազգային հեռուստատեսության եթերում:

«Ականատես ենք պետական ​​հեղաշրջման, որը կրկին ձեռնարկել են աջ ծայրահեղական ֆաշիստները, որոնց, իհարկե, աջակցում են իմպերիալիստական ​​ուժերը՝ հյուսիսամերիկյան իմպերիալիզմը և նրանց դաշնակիցները: Սակայն, մենք կհաղթահարենք այդ փորձությունը»,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Ընդդիմությունը բողոքի ցույցեր է սկսել կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում երկրի գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի հաղթանակի մասին Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի հայտարարությունից հետո:

Երկրում նման իրավիճակ էր ստեղծվել նաև նախագահական նախորդ ընտրություններից հետո, երբ ընդդիմության այն ժամանակվա առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հայտարարել էր նախագահի պաշտոնակատար: Այն ժամանակ նրան Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար էր ճանաչել շուրջ 60 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում